Նորություններ

2026-05-22 12:32:13

Երիտասարդական քաղաքականությունից դեպի գործողություն. ներկայացրել ենք Հայաստանի երիտասարդների կարիքները

Մայիսի 21-ին Էրազմուս+ ազգային գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Քաղաքականությունից դեպի գործողություն․ Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագիրը և երիտասարդական քաղաքականությունը Հայաստանում» թեմայով հանդիպումը։ Էրազմուս+ ազգային գրասենյակի կողմից ներկայացվեցին միջոցառման նպատակներն ու Էրազմուս+ «Կարողությունների զարգացում երիտասարդության ոլորտում» (CBY) ծրագրի հնարավորությունները։ Հանդիպմանը գործընկեր կառույցները ներկայացրեցին Հայաստանում երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղությունները, գերակա նպատակները ու ոլորտում առկա մարտահրավերները, Էրազմուս+ CBY ծրագրերի ազդեցությունը Հայաստանում երիտասարդական աշխատանքի զարգացման, կազմակերպությունների կարողությունների ամրապնդման և տեղական մակարդակում և այլն։

 

Հանդիպման ընթացքում Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնից Մարինա Գալստյանը անդրադարձավ Հայաստանում երիտասարդների արդի կարիքներին և հնարավոր արձագանքման մեխանիզմներին՝ ներկայացնելով ՀՀ երիտասարդների շրջանում իրականացված հետազոտության արդյունքները։

 

Տեղեկացնենք, որ 2026թ․ ապրիլի 7-ին կայացել է Էրազմուս+ ազգային գրասենյակի վերաբացմանը նվիրված միջոցառումը, որին ևս մասնակցել ենք։ Նաև նշենք, որ Մարինա Գալստյանը  ընտրվել է Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խմբի (HERE) անդամ։  Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ խմբի (HERE) հիմնական նպատակը բարձրագույն կրթության ոլորտում փորձագիտական գիտելիքների և կարողությունների համախմբումն է՝ նպաստելու բարձրագույն կրթության (ԲԿ) ոլորտում բարեփոխումների իրականացմանը և առաջընթացին։

 

Շնորհակալ ենք Էրազմուս+ ազգային գրասենյակին համագործակցության և հրավերի համար։

Հետ գնալ

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում գրեք մեզ

Կոնտակտային ինֆորմացիա

Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 514 սենյակ

(374) 10 56 33 74

(374) 93 75 37 40

info@e-research.am

Հետևեք մեզ