Հայտարարություններ

2026-06-23 20:06:57

«Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» գրքի շնորհանդես-քննարկում

Սիրով հրավիրում ենք մասնակցելու Հայաստանի երիտասարդների շրջանում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքների ներկայացմանը և քննարկմանը, որը տեղի կունենա հունիսի 30-ին, երեքշաբթի, ժամը 16:00։
 
Հետազոտության արդյունքներն ամփոփող «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» մենագրությունը մշակվել է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ իրականացված հետազոտական նախագծի շրջանակում։  Գիրքը հաստատվել է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից և հրատարակվել է ԵՊՀ հրատարակչության կողմից։
 
Միջոցառումն իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան, Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի և ԵՊՀ գրադարանի հետ համագործակցությամբ:
 
Նպատակն է՝ գիտական հանրույթի, ոլորտի մասնագետների և քաղաքականություն մշակողների մասնակցությամբ քննարկել հետազոտության հիմնական արդյունքները, դրանց կիրառական նշանակությունը և երիտասարդության ոլորտի զարգացման հեռանկարները։
 
Խոսնակներն են.
·      Արթուր Մարտիրոսյանը (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ),
·      Միքայել Հովհաննիսյանը (ԵՊՀ Միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր),
·      Արթուր Մկրտիչյանը (փ․գ․ դ․, պրոֆեսոր, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան), 
·      Մարինա Գալստյանը (ս․գ․ թ․, գրքի հեղինակ, Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն):
 
Քննարկումը կվարի ք․գ․դ․, պրոֆեսոր, ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը։
 
Հանդիպման վայրն է՝ ԵՊՀ գրադարանի 403 ընթերցասրահը (ԵՊՀ գրադարանի հասարակական գիտությունների ընթերցասրահ, 4-րդ հարկ):
 
Հասցե՝ Երևան, Ալեք Մանուկյան 1:
 
Մուտքն ազատ է։

Հետ գնալ

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում գրեք մեզ

Կոնտակտային ինֆորմացիա

Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 514 սենյակ

(374) 10 56 33 74

(374) 93 75 37 40

info@e-research.am

Հետևեք մեզ